ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Տիագո Սիլվան վստահ է, որ Ուսման Դեմբելեն ունի բոլոր շանսերը՝ մրցաշրջանի ավարտին արժանանալու «Ոսկե գնդակի»։
«Եթե Դեմբելեն հաղթի Չեմպիոնների լիգան, դա լուրջ ազդեցություն կունենա նրա շանսերի վրա։ Մրցաշրջանի վերջնակը վճռորոշ է։ Լամին Յամալն ու Ռաֆինյան նույնպես հիանալի սեզոն անցկացրին։ Կարծում եմ՝ այս երեքն էլ կհայտնվեն առաջատար եռյակում, բայց դժվար է կանխատեսել՝ ով կհաղթի», – ասել է Սիլվան beIN Sports-ին։
Հիշեցնենք՝ «Ոսկե գնդակի» 2025 թվականի մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։