«Միլանի» 26-ամյա կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը իր ներկայացուցիչներին հստակեցրել է, որ իր համար առաջնահերթություն է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունն իրականացնելը՝ չնայած «Ռեալ Մադրիդի» հետաքրքրությանը։
Այս մասին հայտնել է Sky Sport France-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը երազում է խաղալ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Նշվում է, որ լինելով «Բարսելոնայի» տիկի-տակայի մեծ երկրպագու, կիսապաշտպանը գիտի, որ կկարողանա աճել և զարգանալ իսպանացու գլխավորությամբ։
Այս մրցաշրջանում Ռեյնդերսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, խփել 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։