«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատրաստվում էր լքել ակումբը նշանակումից երկու ամիս անց։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետն այնքան հիասթափված էր ակումբում կատարվողից, որ ցանկացել է լքել իր պաշտոնը հունվարին։ Նրա գործընկերները նրան հետ պահեցին այս որոշումից։
Ռուբեն Ամորիմը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ 2024 թվականի նոյեմբերին:
Պորտուգալացու գլխավորությամբ թիմը Պրեմիեր Լիգայում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Եվրոպա Լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Թոթենհեմի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 21-ին Բիլբաոյում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամորիմը չի հեռացվի ակումբից պարտության դեպքում։