Հարձակվող Ռոդրիգոն կարող է լքել «Ռեալ Մադրիդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Վերջին շաբաթներին բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», սակայն լուրեր են շրջանառվում նաև «Մանչեսթեր Սիթիի» կողմից։
Այժմ հեղինակավոր Goal պորտալը հաղորդում է, որ 24-ամյա Ռոդրիգոն Անգլիայի Պրեմիեր լիգայում ևս մեկ տարբերակ ունի։ Այսպիսով, «Չելսին» պատրաստվում է առաջարկ անել բրազիլացի հարձակվողի համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» դեռևս պաշտոնական բանակցություններ չի սկսել «Ռեալ Մադրիդի» հետ, բայց արդեն կապ է հաստատել Ռոդրիգոյի ներկայացուցիչների հետ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Ռոդրիգոյին գնահատում են 100 միլիոն եվրո։