«Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին մեկնաբանել է ակումբից իր հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը։ Հաղորդվում է, որ «Միլանը» հետաքրքրված է Կալաֆիորիի ծառայություններով։ Խաղացողը հերքել է այս լուրերը։
«Ես շատ երջանիկ եմ «Արսենալում»» Երբ լավ մարզավիճակում էի, միշտ խաղում էի։ Իմ նպատակն է ամբողջ տարվա ընթացքում լավ մարզավիճակում մնալը։ Այստեղ ես փորձեցի իմ ուժերը ամենադժվար առաջնությունում և տեսա, որ կարող եմ լինել դրա մեջ։ Սա ինձ ուրախացրեց և համոզեց, որ ես ճիշտ ընտրություն եմ կատարել։ Ես ոչնչի համար չեմ զղջում, բացարձակապես», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
23-ամյա Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 29 խաղ, սակայն վնասվածքները որոշներին մտավախություն են տվել, որ Կալաֆիորին կարող է լքել «Արսենալը»