«Ռեալ Մադրիդը» պատրաստ է աստղային ֆուտբոլիստ գնել 100 միլիոն եվրոյով

«Ռեալ Մադրիդը» պլանավորում է աստղային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։

Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայիններ» թիմը մտադիր է ամռանը՝ ակումբային աշխարհի առաջնությունից հետո, պայմանագիր կնքել աստղային ֆուտբոլիստի հետ, որի անունը դեռ չի հրապարակվել։

Նշվում է նաև, որ ֆուտբոլիստի գինը կգերազանցի 100 միլիոն եվրոն։