«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Օսասունայի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Օսասունայի» կենտրոնական հարձակվող Անտե Բուդիմիրը կարող է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդում»։ Այս մասին հաղորդում է Okdiario-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդը» շուկայում փնտրում է նոր հարձակվողի, ով խաղային որակներով նման կլինի Խոսելուին։ Այս պահին «սերուցքայինները» թիրախավորում են 33-ամյա խորվաթ հարձակվող Բուդիմիրին, ով այս մրցաշրջանում ցուցադրել է բարձր արդյունավետություն։

Այս մրցաշրջանում Բուդիմիրը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 խաղի, խփել 24 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Բուդիմիրի արժեքը կազմում է հինգ միլիոն եվրո։