Պաու Վիկտորը խոսել է «Բարսելոնայում» իր ապագայի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Մենք՝ ֆուտբոլիստներս, հավակնոտ ենք և միշտ ավելին ենք ուզում։ Ես չէի մտածում ապագայի մասին, կենտրոնացած էի մրցաշրջանն ավարտելու վրա։ Դրանից հետո մենք պետք է խոսենք գործակալի եւ ակումբի հետ»,- Վիկտորի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

23-ամյա հարձակվողը «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ ամռանը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 խաղ, խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։