Նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կարող է «Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գրավել «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին։
«Մանչեսթեր Յունայթեդը» խաղացողներին առաջարկներ կկատարի միայն Եվրոպա լիգայի եզրափակչից հետո։ Եթե նրանք չհայտնվեն Չեմպիոնների լիգայում, ապա Քեյնի նման խաղացողի գրավելու ոչ մի հնարավորություն չի լինի։
Սա շատ կարևոր խաղ է, որը կփոխի ամբողջ հաջորդ մրցաշրջանը թե՛ Յունայթեդի, թե՛ Տոտենհեմի համար։ Կարծում եմ՝ սա վերջին տարիների ամենահետաքրքիր Եվրոպա լիգայի եզրափակիչն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Քեյնին գրավել միայն Չեմպիոնների լիգա դուրս գալով», – ասել է Համանն BettingLounge-ին։