«Մանչեսթեր Սիթին» նպատակ ունի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրել թիմը՝ ձախ պաշտպան Միլոշ Կերկեսիով։ «Բորնմութի» 21-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում կապվում էր «Լիվերպուլի» հետ, սակայն, ըստ The i Paper-ի, մանչեսթերյան ակումբն արդեն կատարել է հարցումներ և դիտարկվում է որպես լուրջ հավակնորդ։
Չնայած Կերկեսը նախընտրում է տեղափոխվել «Լիվերպուլ», և թիմի նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոտը բարձր է գնահատում նրա որակները, մերսիսայդյան ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի ներկայացրել, ինչը հնարավորություն է ստեղծում «Սիթիի» համար։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ երիտասարդ պաշտպանն արժե մոտ 35 միլիոն եվրո։