«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայում հակառեկորդ է սահմանել

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Լիվերպուլը» պարտվեց «Բրայթոնին» (2-3):

Այսպիսով, «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայում հակառեկորդ սահմանեց չեմպիոնական տիտղոսը վաղաժամ ապահոված ակումբների շրջանում։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

«Լիվերպուլը» դարձավ լիգայի առաջին թիմը, որը չկարողացավ հաղթել Անգլիայի առաջնության իր երեք խաղերից ոչ մեկում՝ առաջնությունը ժամանակից շուտ հաղթելուց հետո։

Ավելի վաղ մերսիսայդցիները ոչ-ոքի էին խաղացել «Արսենալի» հետ (2-2), ինչպես նաև պարտություն կրել «Չելսիի» հետ խաղում (1-3):