Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» հնարավոր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվի իր երեք հարձակվողներից։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են Դարվին Նունյեսով, իսկ Դիոգու Ժոտայի և Լուիս Դիասի նկատմամբ նույնպես կան առաջարկներ։ Այդ դեպքում «Լիվերպուլը» նոր հարձակվող ձեռք բերելը կդարձնի գլխավոր նպատակը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիասը խփել է 17 գոլ և կատարել 8 փոխանցում 49 խաղում, Նունյեսը՝ 7 գոլ և 7 փոխանցում 46 խաղում, իսկ Ժոտան՝ 9 գոլ և 4 փոխանցում 36 խաղում։