«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը կարծիք է հայտնել թիմակից Ֆերան Տորեսի վերաբերյալ՝ հորդորելով գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին գալիք մրցաշրջանում ավելի հաճախ նրան ընդգրկել մեկնարկային կազմում։
«Ֆերանի հետ խաղալն իսկապես հեշտ է։ Մենք հիանալի փոխըմբռնում ունենք։ Կցանկանայի նրան մշտապես տեսնել մեկնարկային կազմում», – ասել է Յամալը El Nacional-ի հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Տորեսը մասնակցել է 45 հանդիպման՝ խփելով 19 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Վերջերս նա կույր աղիքի վիրահատության է ենթարկվել։