«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հայտարարել է, որ չի խաղա «Քաղաքայինների» կազմում Աշխարհի ակումբային առաջնությունում։
33-ամյա բելգիացու պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է հունիսի 30-ին, որից հետո նա կհեռանա ակումբից։
«Կարծում եմ՝ պետք է հոգ տանեմ ինձ մասին, որովհետև եթե վնասվածք ստանամ Աշխարհի ակումբային առաջնությունում, ի՞նչ կլինի հետո։ Այդ պահին ոչ ոք հոգ չի տանի իմ մասին։
Այնպես որ, ամենայն հավանականությամբ, ես չեմ խաղա մրցաշարում։ Չնայած ո՞վ գիտի, գուցե խաղամ», – Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում հունիսի 15-ից հուլիսի 13-ը: