Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել իտալական թիմը

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը կարող է շարունակել աշխատել Իտալիայում, հաղորդում է La Stampa-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 57-ամյա գերմանացին մոտ է նոր մրցաշրջանում «Ռոմայի» ղեկը ստանձնելուն։ Կլոպը պատրաստ է թողնել իր աշխատանքը «Ռեդ Բուլի» համակարգում։

Հռոմեական ակումբը գլխավորած Կլաուդիո Ռանիերին մրցաշրջանի ավարտին կլքի թիմը։

Կլոպը մարզել է «Լիվերպուլը» 2015-ից 2024 թվականներին։ Մինչ այդ գերմանացին 2008-ից 2015 թվականներին աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։