Ժոան Լապորտան խոսել է Էրլինգ Հոլանդի հնարավոր ձեռքբերման մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։

«Կյանքում ոչինչ անհնար չէ, բայց հիմա մենք դրա մասին չենք մտածում։ Չեմ կարծում, որ դրա կարիքը կա, նա պարզապես երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ», – Լապորտայի խոսքերը մեջբերում է TV3-ը։

Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում 24-ամյա նորվեգացին անցկացրել է 42 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։