Ժոան Լապորտա․ «Նա պետք է խաղա»

Ժոան Լապորտան խոսել է «Բարսելոնայում» Անսու Ֆատիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Անցնող մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը «Բլաուգրանա»-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ՝ առանց գոլ խփելու։

«Մենք ուզում ենք, որ նա խաղա։ Նրան սիրում են հանդերձարանում, ինչպես Լա Մասիայի շատ այլ սաների։ Բայց նա պետք է խաղա։ Կտեսնենք՝ կկարողանանք որոշում կայացնել, որը լավ կլինի թե՛ նրա, թե՛ «Բարսայի» համար», – ասաց «Բարսելոնայի» նախագահը։