Ջեյմի Կարագերը կազմել է Պրեմիեր Լիգայի 2024/2025 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը ներկայացրել է Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։

Դարպասապահ՝ Ալիսոն։

Պաշտպաններ՝ Դանիել Մունյոս, Նիկոլա Միլենկովիչ, Վիրջիլ վան Դեյկ, Մայլս Լյուիս-Սկելի։

Կիսապաշտպաններ՝ Ալեքսիս ՄաքԱլիստեր, Սանդրո Տոնալի, Դեկլան Ռայս։ Հարձակվողներ՝ Մոհամեդ Սալահ, Ալեքսանդր Իսակ, Մորգան Գիբս-Ուայթ։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» այս մրցաշրջանում ժամանակից շուտ դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Լոնդոնի «Արսենալը» ներկայումս երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Նյուքասլը»։ Հաջորդը «Չելսին» և «Ասթոն Վիլան» են։