Հայտնի է՝ կգլխավորի՞ Յուրգեն Կլոպը «Ռոման»

Ֆուտբոլային գործակալ Մարկ Կոսիկենը, ով ներկայացնում է Յուրգեն Կլոպի շահերը, հերքել է գերմանացի մասնագետի՝ «Ռոմա» տեղափոխվելու մասին շրջանառվող լուրերը։

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք բացարձակապես կեղծ են»,- նշել է Կոսիկեն՝ ի պատասխան Ֆաբրիցիո Ռոմանոյի հարցման։

Հիշեցնենք, որ վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե իբր Կլոպը համաձայնել է գլխավորել հռոմեական ակումբը։ Գերմանացու վերջին ակումբը եղել է «Լիվերպուլը», որը նա մարզել է 2015-ից մինչև 2024 թվականը։ Ներկայումս Կլոպը զբաղեցնում է ղեկավար պաշտոն «Ռեդ Բուլի» ֆուտբոլային նախագծում։