Հայտնի է՝ որտեղ կարող է շարունակել կարիերան Անտուան Գրիզմանը

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, ըստ Todofichajes-ի, մեծ հավանականությամբ ընթացիկ մրցաշրջանից հետո կհեռանա թիմից։

Աղբյուրը նշում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել MLS՝ միանալով «Լոս Անջելես» ակումբին, որտեղ հանդես են գալիս Օլիվիե Ժիրուն և Ուգո Լյորիսը։ Գործարքը նախատեսվում է իրականացնել այս ամռանը։

Նշենք, որ Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։