Դևիդ Բեքհեմը աջակցել է Ռուբեն Ամորիմին

Անգլիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող և «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի ներկայիս համասեփականատեր Դևիդ Բեքհեմը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմի հանդեպ աջակցությամբ։

«Ակումբը պետք է աջակցություն ցուցաբերի գլխավոր մարզչին։ Ղեկավարությունը պետք է պայմանագիր կնքի այն խաղացողների հետ, որոնց Ամորիմը ցանկանում է։ Չնայած չգիտեմ, թե որքանով է դա իրատեսական։ Կարծում եմ, եթե Ռուբենը ձեռք բերի ճիշտ խաղացողների, բոլորը անմիջապես կտեսնեն փոփոխությունը», – Բեքհեմի խոսքերն է մեջբերել The Athletic-ը։