«Չելսիի» պատասխանել է Մադրիդի «Ռեալին»

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը դարձել է «Ռեալ Մադրիդի» տրանսֆերային նպատակներից մեկը։

BBC Sport-ը ներկայացնող լրագրող Նիզար Կինսելլայի թարմացված տեղեկատվության համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» իսկապես հետաքրքրված է 24-ամյա կիսապաշտպանով։

«Չելսին» իր աստղի համար կպահանջի ավելի քան 127 միլիոն եվրո. սա այն գումարն է, որի դիմաց խաղացողը գնվել է «Բենֆիկայից» 2023 թվականի սկզբին: Էնցո Ֆերնանդեշի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 75 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում անցկացրած 44 խաղերում ֆուտբոլիստը խփել է յոթ գոլ և կատարել 13 գոլային փոխանցում թիմակիցներին։