«Բավարիան» համաձայնության է եկել «Բայերի» պաշտպանի հետ

«Բավարիան» ներկայումս ֆավորիտ է «Բայեր Լևերկուզենի» պաշտպան Ջոնաթան Տային ձեռք բերելու պայքարում, ով այս ամռանը կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունայի փոխանցմամբ՝ 29-ամյա Տան արդեն համաձայնության է եկել մյունխենյան ակումբի հետ պայմանագրի կետերի շուրջ։ Պայմանագիրը կնքվելու է չորս կամ երեք տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ «Բարսելոնան» Ջոնաթան Տայի հետ բանավոր համաձայնություն ունի դեռևս դեկտեմբերից։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնացիները դեռ չեն կարողանում ավարտին հասցնել գործարքը։ Արդյունքում, գերմանացի պաշտպանը կարող է հայտնվել «Բավարիայում»։