«Բարսելոնան» այս շաբաթ կհայտարարի թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, սակայն կողմերը համաձայնության եկան շարունակել համագործակցությունը ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականը։
2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց բոլոր ներքին մրցաշարերը՝ առաջնությունը, գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։ Չեմպիոնների Լիգայում թիմը հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Ինտերին» (3-3, 3-4):