«Արսենալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Փարտին այս օրերին բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագրի երկարաձգման հնարավորության շուրջ։

Լրագրող Չարլզ Ուոթսի փոխանցմամբ՝ կողմերի միջև քննարկումները վերջին օրերին ավելի են ակտիվացել, և երկու կողմերն էլ ձգտում են հնարավորինս արագ հստակեցնել ապագան՝ տրանսֆերային պատուհանի բացումից առաջ։ Թեև վերջնական համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, թե ակումբը, թե խաղացողը շահագրգռված են շարունակել համագործակցությունը։

Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 51 խաղի՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։