Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն։ Կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Բրազիլիայի առաջնություն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Փորձառու ֆուտբոլիստի նոր թիմը, ենթադրաբար, կլինի «Ֆլամենգոն»։ Ինչպես լրագրողին հայտնի է դարձել, Ժորժինյոն համաձայնության է եկել «զինագործների» հետ, որ նա կտեղափոխվի բրազիլական ակումբ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։
Հեղինակավոր մրցաշարը տեղի կունենա հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Արսենալում» խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում Ժորժինյոն լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 27 խաղի՝ խփելով մեկ գոլ։