Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձնել արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասին, որը ներկայում հանդես է գալիս իտալական «Կոմոյի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է իսպանական COPE պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ի սկզբանե մադրիդյան ակումբը ծրագրում էր Պասին հետ բերել 2025 թվականի ամռանը, սակայն այժմ հնարավոր է՝ վերադարձը կայանա ավելի վաղ՝ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ «Սերուցքայինները» պահպանում են խաղացողի գնման առաջնային իրավունքը և պատրաստ են վճարել 8 միլիոն եվրո՝ նրա տրանսֆերը պաշտոնապես ձևակերպելու համար։
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»։ Պասը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում «Կոմոյի» կազմում՝ 34 խաղում դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։