«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Գերմանական ակումբի համար չափազանց դժվար կլինի հոլանդացուն պահել իրենց շարքերում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր։ Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ Սիմոնսով հետաքրքրված են անգլիական ակումբներ «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը», ինչպես նաև Մյունխենի «Բավարիան»։
Նշվում է, որ «Լայպցիգը» պատրաստ է վաճառել Սիմոնսին 80 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։