Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալում» ուզում է տեսնել «Լիվերպուլի» կիսապաշտպանին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս ՄակԱլիստերը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։

Football Insider-ի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատրաստվում է օգտվել իր կապերից՝ արգենտինացու տրանսֆերը կազմակերպելու համար։

26-ամյա ՄակԱլիստերը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 49 խաղի, խփել 7 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն «Լիվերպուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը, իսկ Transfermarkt-ը գնահատում է նրա արժեքը 90 միլիոն եվրո։