Ի՞նչ տեսք կունենար Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն առանց VAR-ի գործածության

Իսպանիայի առաջնության վարկանիշային աղյուսակի վերլուծությունը՝ առանց տեսաձայնագրության օգնությամբ ընդունված մրցավարական որոշումների, ցույց է տվել, որ 37 տուրից հետո «Ռեալ Մադրիդը» կունենար 88 միավոր՝ 7 միավորով ավել, քան փաստացի։ Այդ պայմաններում «Բարսելոնան» կզբաղեցներ երկրորդ հորիզոնականը՝ «Ռեալից» 8 միավորով ետ մնալով։

«Ատլետիկոն» կպահպանի երրորդ տեղը, բայց հնարավոր է վաստակեր 77 միավոր՝ ներկայիս 70-ի փոխարեն։

VAR համակարգի ամենամեծ ազդեցությունը զգացել է «Մալյորկան»։ Ներկայումս թիմը 10-րդ տեղում է, սակայն առանց VAR-ի միջամտությունների կարող էր իջնել 17-րդ հորիզոնական՝ կորցնելով 10 միավոր։