Վիկտոր Վալդեսը հրաժարական է տվել «Ռեալ Ավիլայի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը հրաժարական է տվել «Ռեալ Ավիլայի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ թիմը գլխավորելով ընդամենը չորս հանդիպման ընթացքում։ Նա պաշտոնը ստանձնել էր ապրիլի 24-ին։

Ինչպես նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, Վալդեսը սեփական նախաձեռնությամբ տեղեկացրել է, որ չի շարունակի աշխատել թիմում 2025/26 մրցաշրջանում։

«Ռեալ Ավիլան» շնորհակալություն է հայտնել մարզչին՝ թիմին փլեյ-օֆֆ դուրս գալու հարցում օգնելու համար և մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։