Տոնի Կրոսը «Ռեալ Մադրիդի» համար կիսապաշտպան է ընտրել

«Շտուտգարտի» կիսապաշտպան Անժելո Շթիլերը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ «Ռեալ Մադրիդը» կարող է պայմանագիր կնքել 24-ամյա կիսապաշտպանի հետ։ Ֆուտբոլիստի թեկնածությունը անձամբ առաջարկել է «Ռեալին» թիմի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը «Շտուտգարտի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Գերմանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 32 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլ և ութ գոլային փոխանցման հեղինակ։