Պատմության լավագույն դարպասապահների տասնյակը

ԽՍՀՄ լեգենդար դարպասապահ Լև Յաշինը, ով իր ամբողջ կարիերան անցկացրել է Մոսկվայի «Դինամոյում», ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն դարպասապահը՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկանիշի։

Յաշինը զբաղեցրել է առաջին տեղը՝ առաջ անցնելով իտալացի Ջանլուիջի Բուֆոնից և գերմանացի Մանուել Նոյերից, որոնք համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականներում են։

Տասնյակում ընդգրկվել են նաև Իկեր Կասիլյասը (Իսպանիա), Գորդոն Բենքսը (Անգլիա), Պետր Չեխը (Չեխիա), Դինո Զոֆը (Իտալիա), Զեպ Մայերը (Գերմանիա), Ռիկարդո Սամորան (Իսպանիա) և Օլիվեր Կանը (Գերմանիա)։

Յաշինը մինչ այժմ մնում է միակ դարպասապահը, որը երբևէ արժանացել է «Ոսկե գնդակին»։ Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է 1956 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող և 1960 թվականի Եվրոպայի չեմպիոն։