«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա իսպանացով հետաքրքրված է «Ասթոն Վիլան»։ Անգլիական ակումբը պատրաստ է մոտ 50 միլիոն եվրո վճարել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։