«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ AS-ի հաղորդմամբ՝ նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ռոդրիգոն ծրագրում է հանդիպում անցկացնել Խաբի Ալոնսոյի հետ՝ ապագա գլխավոր մարզչի հետ քննարկելու իր հետագա քայլերը։ Այս զրույցից հետո ֆուտբոլիստը կկայացնի որոշում՝ մնալու թե հեռանալու վերաբերյալ։
Ռոդրիգոյի պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2028 թվականի հունիս, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո: