Հայտնի է դարձել, թե երբ է այս տարի շնորհվելու «Ոսկե գնդակը»։
Հեղինակավոր մրցանակը կշնորհվի սեպտեմբերի 22-ին։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա Փարիզում, ինչպես հաղորդվում է ՈՒԵՖԱ-ի կայքում։
Թեկնածուների ցուցակը կներկայացվի օգոստոսի սկզբին։ Նշենք, որ այս տարի «Ոսկե գնդակը» կհանձնվի ավելի վաղ։ Վերջին տարիներին արարողությունը տեղի էր ունենում հոկտեմբերի վերջին։
Անցյալ տարի «Ոսկե գնդակը» նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին, չնայած Վինիսիուս Ժունիորը համարվում էր ֆավորիտ։
2025 թվականին փորձագետները «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկում ներառում են այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ուսման Դեմբելեն, Լամին Յամալը և Ռաֆինյան։