Նեյմարը ներկայացել է անսովոր սանրվածքով

Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով ներկայումս հանդես է գալիս «Սանթոսի» կազմում, փոխել է սանրվածքը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա նախատեսում է երկարաձգել իր ժամկետը լրացող պայմանագիրը բրազիլական ակումբի հետ, որտեղ հանդես է գալիս 2025 թվականից։ Նեյմարը «Սանթոսի» սան է։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 11 հանդիպման՝ խփելով 3 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։

Կարիերայի ընթացքում Նեյմարը հանդես է եկել նաև «Բարսելոնայում», «Պարի Սեն Ժերմենում» և «Ալ-Հիլալում»։ «Բարսելոնայի» կազմում նա նվաճել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։ 2013-ին Բրազիլիայի հավաքականի կազմում նա նվաճել է Կոնֆեդերացիաների գավաթը։

Image