Մոհամեդ Սալահը ցանկանում է «Լիվերպուլում» տեսնել աստղային կիսապաշտպանին

«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը հայտնել է, որ կցանկանար մերսիսայդյան ակումբում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին։

«Ես ուզում եմ շնորհավորել նրան ֆանտաստիկ կարիերայի համար։ Նա ֆենոմենալ աշխատանք կատարեց «Սիթիում», նա հիանալի էր Պրեմիեր լիգայում։ Ես իսկապես մաղթում եմ նրան ամենայն բարիք։ Եվ այո՝ մենք տեղ ունենք նրա համար»,– ասել է Սալահը Sky Sports-ին տված հարցազրույցում։