«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գնահատել է թիմի խաղը այս մրցաշրջանում։
«Մենք շատ մոտ էինք Չեմպիոնների Լիգայում հաղթելուն, բայց ընդհանուր առմամբ մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք և ուրախացրինք երկրպագուներին։ Մենք միշտ ցանկանում ենք խաղալ ամենաբարձր մակարդակով և ուրախություն պարգևել երկրպագուներին։
Շարունակում ենք առաջ շարժվել և փորձել ավելիին հասնել հաջորդ մրցաշրջանում», – ասել է Տեր Շտեգենը AS-ին։
Մայիսի 25-ին «Բարսելոնան» Լա Լիգայի վերջին տուրում կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» հետ։