«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Ֆլորիան Վիրցի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» որոշել է դադարեցնել բանակցությունները «Բայեր Լևերկուզենի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերի վերաբերյալ։ BBC-ն հայտնում է, որ ակումբը հրաժարվել է գործարքից՝ այն համարելով չափազանց ծախսատար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիրցը դիտարկվում էր որպես Քևին դե Բրույնեին փոխարինող, որը մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից։ Սակայն համաձայն աղբյուրի՝ 22-ամյա գերմանացու հնարավոր տրանսֆերը «Սիթիի» պատմության մեջ ամենաթանկարժեքն էր լինելու՝ հասնելով մինչև 300 միլիոն եվրոյի՝ ներառյալ տրանսֆերային վճարներն ու աշխատավարձը։

Բացի այդ, Պեպ Գվարդիոլան դեռ հույս է կապում Ֆիլ Ֆոդենի հետ և չի բացառում այլ տարբերակների որոնումը։ Ակումբի դիտակետի տակ է նաև «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբ-Ուայթը։