«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բորնմութի» ֆուտբոլիստին

«Լիվերպուլը» շարունակում է աշխատել Միլոշ Չերչեսի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ։

Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ մերսիսայդցիների՝ «Բորնմութի» հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում։

Մերսիսայդցիները նաև մոտ են ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության գալուն։

Լրագրող Բեն Ջեյքոբսը հավելում է, որ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»։ «Բորնմութը» նրա տրանսֆերի համար ցանկանում է ավելի քան 40 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը բուժզննում է անցել «Լիվերպուլ» տեղափոխվելու համար։