Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի մասին։
«Ամենից առաջ նա լավագույն մարդն էր, որ կարող էիք հանդիպել՝ խելացի, հումորով, և շատ մարդկային։ Նա ինձ սովորեցրեց մի կարևոր բան. անկախ համբավից կամ մամուլի ուշադրությունից, մարդ պետք է իրեն չկորցնի։
Ֆրանցը ոչ միայն բոլոր ժամանակների լավագույն գերմանացի ֆուտբոլիստն էր, այլ նաև հրաշալի մարդ․ դա դժվար է համատեղել, բայց նա կարողացավ», – Կլոպի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։
Նշենք, որ Բեկենբաուերը համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից մեկը։ Նա մահացավ 2024 թվականին։