Ջուդ Բելինգհեմն անհանգստացրել է «Ռեալ Մադրիդի» ղեկավարությանը

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը մտահոգված է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Marca-ին, «սերուցքայինների» ղեկավարները մտահոգված են Բելինգհեմի խաղային անկման համար։

Բելինգհեմը հիանալի դեբյուտային մրցաշրջան ունեցավ, բայց երկրորդ մրցաշրջանում այնքան էլ տպավորիչ չէր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդում» բազմաթիվ քննարկումներ են եղել այն մասին, թե ինչպես կարող է Ջուդը վերադառնալ իր լավագույն մարզավիճակին։

Նույնիսկ Կառլո Անչելոտտին, ով շուտով պետք է լքի ակումբը, խոսել է Բելինգհեմի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրա անկման պատճառը ֆուտբոլից դուրս որևէ գործոն է։ «Ռեալ Մադրիդը» սպասում է Բելինգհեմի արձագանքին խաղադաշտում և վստահ է, որ կտեսնի այն։