«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի «Կամպ Նոու» վերադառնալու ժամկետների մասին։
«Այս պահին մենք պլանավորում ենք հաջորդ մրցաշրջանից սկսած խաղալ «Կամպ Նոուում»։ Դա կլինի ոչ ստանդարտ, քանի որ մենք կխաղանք շինարարության ընթացքում։
Մարզադաշտը 90 տոկոսով պատրաստ կլինի դեկտեմբերին, իսկ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2026 թվականի ամռանը։ Հնարավոր է տանիքի հետ կապված մի փոքր ուշացում», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։