Հայտնի է` որքան գումար կծախսի «Նյուքասլը» տրանսֆերների համար

«Նյուքասլը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել բավականին մեծ գումարներ։

Ըստ Transfer News Live-ի, ակումբը պատրաստ է 150 միլիոն ֆունտ ստեռլինգ ծախսել նոր տրանսֆերների համար։

Նշվում է, որ Էդի Հաուի տեսադաշտում առաջին տեղում են աջ վինգերի, հարձակվողի և դարպասապահի դիրքերի ուժեղացումը։

Չի բացառվում, որ թիմից կարող են հեռանալ մի քանի ֆուտբոլիստներ և ակումբի տրանսֆերային բյուջեն էլ ավելի մեծանա վաճառված տրանսֆերների միջոցով։