«Մարսելի» հարձակվող Լուիս Էնրիկեն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։ Ներաձուրիները մեկ քայլ են հեռու 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց։
Ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ իտալական գրանդը բրազիլացու տրանսֆերի համար կվճարի 22 միլիոն եվրո, իսկ «Մարսելը» կարող է ևս 3 միլիոն եվրո ստանալ բոնուսների տեսքով։
Լուիս Էնրիկեն այս մրցաշրջանում Ռոբերտո դե Զերբիի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղերում խփել է ինը գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։