Նիդերլանդների հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն հնարավոր է վերադառնա Սերիա Ա, որտեղ նախկինում հանդես է եկել «Բոլոնիայի» կազմում։
Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ նրա ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ «Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Զիրկզեյից, եթե իտալական ակումբը նրա դիմաց առաջարկի 40 միլիոն եվրո։
23-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում մասնակցել է 32 խաղի, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։