Կարևոր տեղեկություն Լուկա Մոդրիչի ապագայի վերաբերյալ

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է շարունակել հանդես գալ «Ռեալ Մադրիդի» կազմում։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, կողմերը մոտ են նոր՝ մեկ տարվա պայմանագիր կնքելուն։

Մոդրիչի ներկայիս պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամսվա վերջին։ Նշենք, որ նա «արքայական» ակումբին միացել է 2012 թվականին։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 34 հանդիպման։