Ֆաբիո Կապելլոն անդրադարձել է «Ինտերի»՝ Ա Սերիայի 37-րդ տուրում «Լացիոյի» հետ հանդիպմանը միավորներ կորցնելուն։
«Ես երբևէ չէի պատկերացնի, որ «Ինտերի» նման փորձառու թիմը կարող է բաց թողնել տիտղոսը՝ երբ առաջնության ավարտին մնում է ընդամենը մեկ խաղ», – Կապելոյի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Իտալացի մասնագետի կարծիքով՝ «Ինտերը» կրկին կրկնել է այն սխալները, որոնք թիմը նախկինում էլ կատարել է՝ առաջատարի դերում գտնվելիս։
«Ներաձուրիները» թուլացան՝ գոլ խփելով առաջին խաղակեսի վերջում, և դրանից հետո դադարեցին ամբողջությամբ նվիրվել խաղին», – նշել է Կապելլոն։
37 տուր անց «Ինտերը» գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Նապոլիին»։