«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում ավարտել կարիերան։ Ինչպես հաղորդում է ինսայդեր Նիկոլո Շիրան, 40-ամյա պորտուգալացին ծրագրում է խաղալ ևս երկու մրցաշրջան։
Ռոնալդուի պայմանագիրը Սաուդյան Արաբիայի ակումբի հետ լրանում է այս ամռանը։ Նա արդեն ստացել է մի շարք տրանսֆերային առաջարկներ և առաջիկայում կընդունի որոշում իր ապագայի վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 39 խաղ, խփել 33 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են տարբեր աղբյուրներ, թե՛ ակումբը, թե՛ ֆուտբոլիստը կասկածում են պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարության հարցում՝ նկատի ունենալով թիմի՝ նրա մասնակցությամբ նշանակալի հաջողությունների բացակայությունը։